Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ամիենը» սեփական հարկի տակ ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին»։
5-րդ րոպեին Սերու Գիրասին գրավեց ՊՍԺ-ի դարպասը։ 29-րդ րոպեին «Ամյենի» առավելությունը կրկնապատկեց Գաել Կակուտան։ 40-րդ րոպեին տանտերերի երրորդ գնդակը խփեց Ֆուսեյնի Դիաբատեն։
Մինչ ընդմիջման գնալը Փարիզից ժամանած հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Անդեր Էրերան։ Երկրորդ կեսում 60-ից 65-րդ րոպեների ընթացքում ՊՍԺ-ի պաշտպան Նյանզու Կուասին դուբլ ձևակերպեց ու հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 74-րդ րոպեին «Պարի Սեն Ժերմենին» հաշվի մեջ առաջին անգամ այս խաղում առաջ մղեց Մաուրո Իկարդին։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին Սերու Գիրասին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 4-4 հաշվով։