«Մոնակոն» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարան տեղափոխվել է «Մոնակո»։
22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։
Կամարան 2021-22 թթ․ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի և դարձել 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։