«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
— Կար քննադատություն, որ որոշել ես հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Ինչպես ես վերաբերվում այդ ամենին։
— Նորմալ։ Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ։
— Քեզ համարում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը, միշտ քննարկում են քո արդյունավետությունը։ Ի՞նչ կասես այդ մասին։
— Դեռևս լավ մրցաշրջան է, չնայած «Ֆակելի» և «Սպարտակի» դեմ խաղերն անհաջող էին։ Շարունակում ենք աշխատել,- ասել է Սպերցյանը Sport-express-ի հետ զրույցում։