«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի (1:0) մասին։
««Շիրակի» խաղային կարգապահությունը շատ հավանեցի։ Ինչպես միշտ նրանք խաղային կարգապահություն ունեն։ Մեր թիմի խաղից դժգոհ եմ։ Շատ կարևոր 3 միավոր էր, բայց կարծես պարտված հանդիպում լինի։ Տրամադրությունս շատ վատ է, որովհետև «Փյունիկի» և «Շիրակի» մեջ տարբերություն պետք է լիներ, բայց ես այդ տարբերությունը չզգացի։ Հավասար մակարդակի խաղ էր։ Բայց այսպիսի խաղեր էլ են պետք մեզ՝ մարզչական շտաբին, որպեսզի կարողանանք ճիշտ վերլուծել և ունենալ կարծիք մեր ֆուտբոլիստների նկատմամբ։ Ֆուտբոլիստներ կան, որ խաղաժամանակ ստացան և հիասթափեցրին։ Մենք պետք է այդ ամենին ճիշտ ռեակցիա տանք և ճիշտ որոշում կայացնենք, որովհետև առջևում շատ կարևոր խաղեր ունենք։ Ֆուտբոլիստներ կան, որոնց հետ շարունակելու ճանապարհը ես չեմ տեսնում»,- ասել է Մելիքյանը հետխաղային ասուլիսի ժամանակ։
Ավելի մանրամասն՝ ստորև։