ԱՊԼ-ի երկրորդ տուրի շրջանակում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։
Հանդիպման 31-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Ինսը։
85-րդ րոպեին Բուենդիան կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0։
Իսկ քիչ անց տանտերերի պաշտպան Դինը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո Ջերարդի թիմն իր ակտիվում ունի երեք միավոր, իսկ լիվերպուլցիները դեռ միավոր չեն վաստակել այս մրցաշրջանում։