ՊՍԺ-ն հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով:
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը դիտարկում է փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։ Պորտուգալացու տրանսֆերային արժեքն իջեցնելու համար ՊՍԺ-ն ցանկանում է գործարքում ներառել պաշտպան Աբդո Դիալոյին:
Նախորդ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: