ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում ֆրանսիացին մերժել էր «սերուցքայինների» առաջարկը և երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
«Մտածո՞ւմ էի «Ոսկե գնդակի» մասին, երբ երկարաձգեցի պայմանագիրս ՊՍԺ-ի հետ։ Իհարկե.․․
«Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի հաճախ են ստանում այս մրցանակը, այս առումով ակումբն իսկական մեքենա է, բայց ամենից կարևորը տեղի է ունենում խաղադաշտում։
Սա ոչ թե հավաքական, այլ անհատական մրցանակ է։ Ես շարունակում եմ վստահ լինել, որ կկարողանամ ստանալ այն ՊՍԺ-ի հետ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում France Football-ը։