Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը բացատրել է, թե ինչու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։
L’Equipe-ը նշում է, որ դրա պատճառը ֆուտբոլիստի առաջին ոչ փայլուն մրցաշրջանն էր ՊՍԺ-ում: Նա վատ մարզավիճակ ուներ, Ֆրանսիայի առաջնությունում 6 գոլ խփեց ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից։
Մեսսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է. հարձակվողն այս մրցանակի գործող դափնեկիրն է:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 17-ին։