Լիբերտադորսեսի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/4 եզրափակիչ փուլը։
Այս փուլի վերջին խաղում «Ատլետիկո Պարանաենսեն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց արգենտինական «Էստուդիանտեսին»։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին միակ գոլը խփեց Վիկտոր Ռոկեն։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդինյոն եղել է «Ատլետիկո Պարանաենսեի» մեկնարկային կազմում:
Այսպիսով, կիսաեզրափակչում կխաղան հետևյալ թիմերը․
Վելես Սարսֆիլդ – Ֆլամենգո
Պալմեյրաս – Ատլետիկո Պարանաենսե
Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 30-ին, իսկ պատասխան խաղերը՝ սեպտեմբերի 6-ին: