Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոզանոն կարող է տեղափոխվել «Վալենսիա», հաղորդում է El Mundo-ն:
Իսպանական ակումբը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը և գտնում է, որ մեքսիկացին կարող է օգտակար լինել թիմին:
Նշվում է, որ «Վալենսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել այս տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ Լոզանոյին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Էվերտոնը»:
Հավելենք, որ Լոզանոն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում և դարձել՝ 2 գոլի հեղինակ: