ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանեչսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։
Հաղորդվում է, որ կողմերը բանակցություններ են վարում։
Ռեշֆորդի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։ Փարիզյան ակումբը ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել դեռևս հունվարից։