ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կիսվել է Լիոնել Մեսսիի հետ աշխատելու տպավորություններով։
«Լեոն ապացուցում է, որ իսկական պրոֆեսիոնալ է: Նա բաց չի թողնում ոչ մի մարզում, անընդհատ ներգրավված է աշխատանքի մեջ և դա անում է ժպիտով։
Նա օրինակ է, որին պետք է հետևել: Նա հաղթել է ամեն ինչ, բացի Աշխարհի առաջնությունից։
Երբ Լեոն ժպտում է, ամբողջ թիմը ժպտում է։ Մարզումների ժամանակ բոլորը սիրում և հիանում են նրանով»,- ասել է Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանակ։