ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ թիմը փնտրում է խաղացողի, ով կարող է ուժեղացնել հարձակման գիծը։
«Ակումբը չի գնի հարձակվողի զուտ գնելու համար։ Մենք պետք է համապատասխան խաղացողի հրավիրենք մեր թիմ: Ղեկավարությունն աշխատում է այդ ուղղությամբ»,- ասել է Գալտիեն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս ամառ ձեռք է բերել «Ռեյմսից» հարձակվող Ուգո Էկիտիկեին: Երիտասարդ ֆրանսիացուց բացի, թիմի ղեկավարությունը ցանկանում է թիմը համալրել ևս մեկ հարձակվողով։
Միաժամանակ ՊՍԺ-ն ցանկանում է մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել իր հարձակվող Մաուրո Իկարդիից։