ՊՍԺ-ն ամենամոտ ժամկետում ցանկանում է բաժանվել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիից, հայտնում է L’Equipe-ը:
Ֆրանսիական պարբերականի փոխանցմամբ, ակումբի ու ֆուտբոլիստի միջև հարաբերությունները լարվել են: Հիմա ՊՍԺ-ում շատ ավելի վճռական են տրամադրված՝ նրանից բաժանվելու հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի՝ իտալական «Մոնցա» տեղափոխությունը հնարավոր է միայն վարձակալության պայմանով, ինչպես նաև այն դեպքում, եթե ՊՍԺ-ը պատրաստ լինի վճարել Իկարդիի աշխատավարձի մեծ մասը:
Հիշեցնենք՝ 2021/22 մրցաշրջանում «Մոնցան» իտալական Բ Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել, ինչից հետո կարողացել է հաղթել բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք տվող փլեյ-օֆֆում:
Իկարդիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 22 մլն եվրո է գնահատում: