«Մարսելը» հայտարարել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Սանչեսն օրեր առաջ պայմանավորվել էր «Ինտերի» հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Ֆուտբոլիստը միացել է «Մարսելին» որպես ազատ գործակալ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբն այս մրցաշրջանում հանդես կգա ՉԼ-ում։
Ալեքսիս Սանչեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 108 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Չիլիացին նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում», «Բարսելոնայում» և «Ուդինեզեում»: