Հայաստանի լողի հավաքականը վաղը 4 մարզիկով կմեկնի Հռոմ, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանը կներկայացնի 2 մարզիկ և 2 մարզուհի: Անհատական պայքարից բացի Արթուր Բարսեղյան – Վլադիմիր Մամիկոնյան – Վարսենիկ Մանուչարյան և Անի Պողոսյան քառյակը հանդես կգա նաև թիմային խառը 4×100 մ համալիր փոխանցալողում: