«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Մարսել» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ չիլիացին այս շաբաթ պաշտոնապես կդառնա ֆրանսիական ակումբի խաղացող։ Պայմանագիրը կկնքվի 2 տարով՝ մրցաշրջանում 3 մլն եվրո աշխատավարձով։
Այս պահին չիլիացի հարձակվողի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «ներաձուրիների» հետ՝ պայմանագիրը վերջնականապես խզելու համար։
Նախորդ մրցաշրջանում Սանչեսը միլանյան թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։