Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հրաժարվել է դառնալ «Նիցցայի» խաղացող։ Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Պյեռ Ռիվերը բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ, բայց նա հրաժարվել է, քանի որ ցանկանում է խաղալ Լա լիգայում։ Այս մասին հաղորդում է Get French Football News-ը։
Ավելի վաղ «Նիցցան» պայմանագիր էր կնքել Աարոն Ռեմզիի և Կասպեր Շմեյխելի հետ։
Ակումբի ղեկավարությունը որոշել է շարունակել փորձառու ֆուտբոլիստների ձեռք բերելու իր քաղաքականությունը՝ կենտրոնանալով Կավանիի վրա, բայց նա ու իր ընտանիքը երազում են ապրել Իսպանիայում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է իր տեղափոխությունը «Բոկա Խունիորս»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կավանին հանդես էր գալիս ՄՅՈՒ-ում։