«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր սոցցանցերում նոր գրառում է հրապարակել։
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով լուսանկար է հրապարակել և մակագրել է այն՝ «Պատրաստ եմ», դրանով իսկ, հավանաբար, ակնարկելով, որ կմնա ակումբում նոր մրցաշրջանում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պորտուգալացու հավանական հեռանալու մասին։ Միջազգային լրատվամիջոցները Կրիշտիանուին ուղարկում էին «Ատլետիկո», «Ռոմա», «Նապոլի» և «Բավարիա»: