Ֆրանսիական Լիգա 1-ի առաջին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլերմոնին» դարպասը։
Առաջին խաղակեսում փարիզյան ակումբից աչքի ընկան Նեյմարը, Աշռաֆ Հակիմին և Մարկինյոսը։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում 6 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, իսկ երկրորդ գոլը խփեց մկրատաձև փայլուն հարվածով։ Նեյմարն այս խաղում 3 գոլային փոխանցում կատարեց։