ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն դժվարությունների է հանդիպել ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը պաշտոնականացնելու հարցում։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի հաստատել նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է L’Equipe-ը:
Դրա պատճառը ժամկետանց մարզչական արտոնագիրն է։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 55-ամյա մասնագետն արդեն կապ է հաստատել Ֆեդերացիայի հետ և նշել իրավիճակը շտկելու ժամկետը։ Նշվում է, որ դա նրան չի խանգարի թիմը գլխավորել պահեստայինների նստարանից:
Գալտյեն այս ամառ գլխավորեց ՊՍԺ-ն՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին: