ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Լիգա 1-ի առաջին տուրի «Կլերմոնի» դեմ հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը՝ հղում անելով փարիզյան ակումբին։
Հարձակվողը կմնա մարզումային բազայում։ Իսկ 72 ժամվա ընթացքում հայտնի կդառնա վնասվածքի ավելի հստակ պատկերը։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դեղին քարտերի պատճառով բաց է թողել նաև Ֆրանսիայի Սուպերգավաթի «Նանտի» դեմ հանդիպումը (4-0):