29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն իտալական «Ռոմայից» տեղափոխվում է «Մարսել»: Առաջիկա ժամերին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիական ակումբի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գործարքի արժեքը 11 մլն եվրո կկազմի: Պայմանագրում նաև 4,5 մլն եվրոյի չափով բոնուս է սահմանված:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Վերետուն 2019/20 մրցաշրջանում վարձավճարով է հանդես եկել «Ռոմայի» կազմում, իսկ 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ լիարժեք պայմանագիր է կնքել:
Հռոմեական թիմի կազմում կիսապաշտպանը 131 հանդիպման է մասնակցել, դարձել է 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի հետ նա դարձել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին մրցաշրջանի հաղթող:
Վերետուն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ֆրանսիական «Նանտ» և «Սենթ-Էտյեն» ակումբներում, անգլիական «Ասթոն-Վիլայում», իտալական «Ֆիորենտինայում»: