ՊՍԺ-ի պորտուգալացի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշը վերահսկում է իր ֆուտբոլիստներին և կարգապահական խիստ կանոններ է մշակում աստղային կազմի համար: Այս մասին հայտնում է ֆրանսիացի լրագրող Ադրիեն Գրենյեն:
Կամպուշը մի քանի փարիզյան գիշերային ակումբ է այցելել, որպեսզի տեսնի՝ որտեղ են իրենց ազատ ժամանակն անցկացնում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները: Հաղորդվում է նաև, որ Լուիշը վայելում է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի վստահությունը, բայց ունի ղեկավարման իր մեթոդները:
Ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ Կամպուշը ընդգծել է, որ աշխատանքում ինքը շատ խիստ է լինելու, իսկ ցանկացած խախտում պատժի կարժանանա: Պորտուգալացին ասել է. «Եթե որևէ մեկը համաձայն չէ, կարող է հեռանալ, իսկ եթե դժգոհություն հայտնի և մնա, ապա այլևս չի խաղա»: