Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանշեշը տեղափոխվեց ՊՍԺ։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի կայքը։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։ Խաղացողը տեղափոխվել է «Լիլլից»։
Սանշեշը «Բենֆիկայի» սան է։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Բավարիա»։ 2019-ի ամռանը դարձել է «Լիլլի» խաղացող, իսկ մինչ այդ՝ 2017/2018 մրցաշրջանում վարձակալությամբ խաղացել է «Սուոնսիում»։