Դանիացի 35-ամյա դարպասապահ Կասպեր Շմեյխելը «Նիցա» է տեղափոխվել անգլիական «Լեսթերից», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Շմեյխելը «Աղվեսների» ավագն էր, թիմի հետ նա նվաճել է Պրեմիեր լիգան 2015/2016 մրցաշրջանի չեմպիոնությունը։
Ընդհանուր առմամբ, Կասպերը «Լեսթերի» կազմում անցկացրել է 478 հանդիպում՝ բաց թողնելով 596 գոլ և 147 խաղում անառիկ թողնելով իր ցանցը։