ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր թիմակից Լեո Մեսսիի մասին։
Արգենտինացին գոլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում։ ՊՍԺ-ն 4։0 հաշվով հաղթել էր «Նանտին»։
«Մեսսիի թիմակիցը լինելն արտոնություն է ինձ համար։ Կարիք չկա, որ ես նրան գովաբանեմ։ Նա ինքն է իրեն հաճոյախոսություններ է անում իր խաղով։ Բոլորը գիտեն, թե ով է նա։ Հույս ունեմ, որ Մեսսին կշարունակի խաղալ նույն կերպ»,- Ռամոսի խոսքն է մեջբերել ESPN-ը։