ՊՍԺ-ն համաձայնության է եկել «Լիլի» հետ կիսապաշտպան Ռենատու Սանչեշի՝ փարիզյան ակումբ տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Տրանսֆերի գումարը կկազմի 15 մլն եվրո։ 24-ամյա պորտուգալացու հետ ՊՍԺ-ի պայմանագրի մանրամասները չեն բացահայտվել։
Բացի փարիզյան ակումբից, Սանչեշի տրանսֆերին հավակնում էր նաև «Միլանը»: Սակայն ինքը՝ խաղացողը, հրաժարվել է տեղափոխվել իտալական ակումբ։
Սանչեշը «Լիլ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից»: Նա հաղթել է Լիգա 1-ը 2021 թվականին՝ Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ, ով այս ամառ գլխավորեց ՊՍԺ-ն: