Մեկնարկել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրը։ «Վալենսիան» «Մեստալիայում» ընդունել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։
15-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի գոլի շնորհիվ «Աթլետիկոն» առաջ անցավ հաշվի մեջ։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերը Գաբրիելի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը։
43-րդ րոպեին «Աթլետիկոն» երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Տոմա Պարտին։ 59-րդ րոպեին Ժոֆրեյ Կոնդոգբիան գրավեց Յան Օբլակի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Այս արդյունքից հետո «Աթլետիկոն» միավորների քանակը հասցնում է 40-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վալենսիան» 38 միավորով 6-րդ հորիզոնականում է։