Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմփթոնը» ընդունեց «Լեսթերին»(0:0):
Հանդիպումը անցավ բավական լարված պայքարում: Երկու թիմերն էլ ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց գոլերի հեղինակ դառնալ:
«Լեսթերը» հանդիպումը ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 76-րդ րոպեին Համզա Չոդուրին հեռացվեց խաղադաշտից:
Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 50 միավոր և մեկ միավորով զիջում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»: «Վուլվերհեմփթոնը» գտնվում է 7-րդ հորիզոնականում: