Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի հավաքականի հետ խաղի արդյունքը (1-1):
«Մենք երբեք իդեալական չենք եղել: Այս խաղում կորցրինք հաջողությունն ու հիմա պարզապես պարտավոր ենք գտնել այն: Երբեմն գնդակը չի մտնում դարպասը: Բայց սա ֆուտբոլ է, խաղ:
Աշխարհի առաջնությունում գոլ խփելու համար մեզ այսքան շատ պահեր պետք չէին, որքան հիմա: Բոլորս պետք է համբերատար լինենք ու քրտնաջան աշխատենք մեր ակումբներում:
Առջևում ևս երկու խաղ ունենք: Ստիպված կլինենք հաղթել Մոլդովային ու Ալբանիային: Եվս երկու խաղ, ու այդ ժամանակ կկարողանանք հանգիստ տոնել», — Գրիզմանի խոսքերն է մեջբերել L’Equipe-ը:
Թուրքիայի ու Ֆրանսիայի հավաքականները 19-ական միավորով գլխավորում են H խումբը: