Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված Սեբաստիան Ֆետելին։
Գերմանացին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ֆորմուլա 1-ից։
«Սեբաստիա՛ն, պատիվ էր քեզ անվանել մրցակից, և ավելի մեծ պատիվ է քեզ իմ ընկեր անվանելը: Չեմ կասկածում, որ այն ամենը, ինչ առջևում է, կլինի հետաքրքիր և իմաստալից: Սիրում եմ քեզ»,- գրել է Հեմիլթոնը:
Ֆետելը Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 և 2013 թվականներին: