Aston Martin-ի ավտոարշավորդ, աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան մրցաշարում, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
35-ամյա գերմանացի ավտոարշավորդը Ֆորմուլա 1-ում իր կարիերան սկսել է 2006 թվականին՝ որպես BMW-ի թեստային վարորդ:
Նրա դեբյուտը տեղի ունեցավ 2007 թվականին Միացյալ Նահանգների Գրան պրիում, որտեղ Ֆետելը փոխարինեց վնասվածք ստացած Ռոբերտ Կուբիցային։
Ֆետելը Ֆորմուլա 1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 և 2013 թվականներին: Նա աշխատել է նաև «Տորո Ռոսսոյում», «Ռեդ Բուլում» և «Ֆերարիում»: