Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջնահերթ թիրախներից մեկը լինելու է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, Մեդիսոնը մտադրություն ունի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու։ Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստը ուզում է ուժերը փորձել Պրեմիեր լիգայի այլ ակումբում։
Նշվում է, որ «կարմիր սատանաները» շարունակում են լրջորեն հետաքրքրվել նաև «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշի ծառայություններով։
Այս երկու ֆուտբոլիստները ՄՅՈւ-ի համար տրանսֆերային գլխավոր թիրախներն են լինելու։