«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել իտալական ակումբին։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Նապոլին»:
Այս պահին նեապոլիտանական ակումբը հարձակման գծում նոր ֆուտբոլիստ է փնտրում։ Լորենցո Ինսինյեին փոխարինեց Խվիչա Կվարացխելիան, սակայն հեռացած Դրիս Մերտենսին դեռ ոչ ոք չի փոխարինել։ Խնդիրը կարող է լինել Ռոնալդուի աշխատավարձը, սակայն ֆուտբոլիստը պատրաստ է այն նվազեցնել 30%-ով։
Ավելի վաղ Ռոնալդուն ցանկություն էր հայտնել խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պորտուգալացին վճռական է տրամադրված հեռանալ թիմից և տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։