ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը աստղային բրազիլացուն դիտարկում է որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։
Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Նեյմարը ՊՍԺ-ում շաբաթական ստանում է մոտ 700 հազար եվրո, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։
Փարիզյան ակումբում մարզչական շտաբի փոփոխությունից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Սակայն ավելի ուշ փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ասել է, որ բրազիլացու համար տեղ է փնտրում խաղային նոր սխեմայում։
Մյուս կողմից, շատ մեծ հավանականություն կա, որ «Յունայթեդը» մրցաշրջանը կսկսի առանց Ռոնալդուի, ուստի ակումբը պահեստային տարբերակներ է նախապատրաստում:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































