«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել պաշտպան Լիսանդրո Մարտինեսի հետ:
Պայմանագրով արգենտինացին թիմում կմնա մինչև 2027 թվականը։
Կարմիր սատանաները արգենտինացու տեղափոխության մասին հայտարարել էին հուլիսի 17-ին։
Գործարքը կազմել է 54 միլիոն եվրո (գումարած 10 միլիոն եվրո՝ որպես բոնուս)։
























































