Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» կբանակցի կատալոնացիների հետ։
«Ատլետիկոյում» ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձավճարով։ Վանդա Մետրոպոլիտանո վերադառնալուց հետո ֆրանսիացի հարձակվողը խփել էր երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: