Ֆրանսիայի ազգային օլիմպիական և սպորտի կոմիտեն (CNOSF) բավարարել է «Բորդոյի» բողոքը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Նախկինում ակումբը չէր կարողանում անցնել ֆինանսական աուդիտը, և հունիսի 14-ին թիմը տեղափոխվեց երկրի երրորդ ուժեղագույն լիգա։
«Բորդոյի» ղեկավարությունը բողոք էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր, ուստի ակումբը վիճարկել է որոշումը բարձրագույն մարմնում՝ CNSOF-ում:
Արդյունքում ակումբին թույլատրվել է մասնակցել երկրի երկրորդ դիվիզիոնում։ Այժմ անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատի այս որոշումը։
























































