ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Le10sport-ը հայտնում է, որ «Նյուքասլը» բանակցություններ է վարում 28-ամյա ֆուտբոլիստի հետ, որին ՊՍԺ-ը տրանսֆերի է հանել:
Փարիզյան ակումբը ֆուտբոլիստի վաճառքից մտադիր է 20-30 մլն եվրո ստանալ:
Նախորդ մրցաշրջանում Դրաքսլերը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
























































