«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե երբ է իր նորամուտը նշելու թիմի նորեկ Էրլինգ Հոլանդը։
Գվարդիոլան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նորվեգացի հարձակվողը կկարողանա մասնակցել «Բավարիայի» հետ ընկերական հանդիպմանը։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա այսօր կեսօրին (հուլիսի 23) մարզման ժամանակ, կամ եթե նա այս գիշեր վատ չզգա, անկողնուց չընկնի կամ չկոտրի կոճը, ապա նա կխաղա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Գերմանական գրանդի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանի ժամանակով 03:00-ին։