«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, Իտալիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո «Սան Սիրո» մարզադաշտից հեռացել է «Միլանի» 18-ամյա խաղացող Դանիել Մալդինիի մարզաշապիկով: Դանիելը «Միլանի» լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինիի որդին է:
«Իմ հավաքածուում արդեն կան Կիեզայի և նրա որդու, Թյուրամի և նրա որդու, Վեայի և նրա որդու, և այժմ Մալդինիի ու նրա որդու մարզաշապիկները: Հիմա ես կսպասեմ նրանց թոռներին», — կատակեց Բուֆոնը խաղից հետո, որն ավարտվեց ոչ-ոքի ՝ 1:1 հաշվով:
Gianluigi Buffon erhält ein Trikot von Paolo Maldinis Sohn Daniel. Buffon: “In meiner Sammlung habe ich Chiesa und Sohn, Thuram und Sohn, Weah und Sohn und nun Maldini und Sohn. Jetzt warte ich auf ihre Enkel.” #MilanJuventus [Video: @robtor83]pic.twitter.com/U0xGhFK8JU
— tifosifussball (@tifosifussball) February 14, 2020