«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականում իր խաղընկեր Նեյմարի՝ ՊՍԺ-ից հնարավոր հեռանալը։
«Նեյմարը կարող է խաղալ աշխարհի ցանկացած թիմում։ Եթե նա ՊՍԺ-ին պետք չէ, ապա «Ռեալին» պետք է, լա՞վ»,- ասել է Կազեմիրոն Sport TV-ին տված հարցազրույցում։
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է Լիգա 1-ի 22 խաղի, խփել 13 գոլ ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































