«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի անմխիթար վիճակը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» գնման համար հայտեր չլինելու գլխավոր պատճառը, հայտնում է Dailymail-ը:
Ամերիկացի գործարարներ Գլեյզերների ընտանիքը, որը ակումբի սեփականատերն է, պատրաստ է դիտարկել հավանական գնորդների առաջարկները ոչ պակաս, քան մեկ միլիարդ ֆունտ ստերլինգի առաջարկի դիմաց:
Սակայն նոր տերերը ստիպված կլինեն վճարել առնվազն ևս 200 միլիոն ֆունտ՝ ստադիոնի անհրաժեշտ վերանորոգումն իրականացնելու համար: