ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ամռանը կլքի ակումբը։ Այս մասին տեղեկացնում է football-italia.net-ը։
Փարիզյան ակումբը տարբերակներ է փնտրում 31-ամյա խաղացողի համար։ ՊՍԺ-ն պատրաստ է մոտ ժամանակներս վարձավճարով տալ ֆուտբոլիստին։
Վեյնալդումը ՊՍԺ-ին միացավ «Լիվերպուլից» 2021 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա իտալական մի քանի ակումբի կողմից։