«Լայպցիգի» պաշտպան Նորդի Մուկիելեն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։
Ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագրի կետերը փարիզյան ակումբի հետ, համաձայնագիրը հաշվարկվելու է մինչեւ 2025 թվականը։ Այժմ ակումբները քննարկում են տեղափոխության պայմանները։
Ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 37 հանդիպում: