Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն Իտալիայից ժամանել են Երևան, որտեղ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը:
Հայաստան են ժամանել Եվրոպայի նորընծա չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և հավաքականի մյուս ըմբիշները:
Արթուր Ալեքսանյանը Հռոմում կմնա ևս 2օր՝ անձնական ցանկությամբ: Երևան կգա փետրվարի 15-ին:
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ևս ներկա է գտնվել Զվարթնոց օդանավակայանում ու լուսանկարներ պատրաստել ըմբիշների ժամանումից.