Պաշտպան Ջոնաթան Կլաուսը լքել է «Լանսը»՝ տեղափոխվելով Մարսելի «Օլիմպիկ»: Այս մասին հայտնում է «Մարսելի» մամուլի ծառայությունը։
Կլաուսը պայմանագիր է կնքել մարսելյան թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ Կլաուսի տրանսֆերին երկար ժամանակ հավակնում էր նաև «Չելսին»: Բացի այդ, Մադրիդի «Ատլետիկոն» ևս դեմ չէր Ջոնաթանի հետ պայմանագիր կնքելուն:
2021/2022 մրցաշրջանում Կլաուսը հիանալի վիճակագրություն ցույց տվեց։ Նա «Լանսի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ իր հաշվին գրանցելով 5 գոլ և 11 գոլային փոխանցում։