«Չելսին» լրջորեն է ցանկանում ձեռք բերել ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին: Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» ՊՍԺ-ին առաջարկում է 50 միլիոն եվրո փոխհատուցում Կիմպեմբեի համար:
Կիմպեմբեի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նա Պրեսնելի տաղանդին ծանոթ է ՊՍԺ-ում միասին աշխատելուց :
























































