Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնեցրել է «Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերը, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր պայմանները, և ֆուտբոլիստն ինքը պետք է բուժզննում անցնի մինչև պայմանագիրը ստորագրելը։ Հարձակվողի տրանսֆերը Ֆրանսիայի չեմպիոնի վրա կարժենա 35 միլիոն եվրո:
Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» մոտ էր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն, սակայն ակումբին տարբեր պատճառներով չհաջողվեց ավարտին հասցնել գործարքը։
2021/2022 մրցաշրջանում Էկիտիկեն «Ռեյմսի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։